Առնվազն 81 մարդ Է զոհվել Բանգլադեշի մայրաքաղաքի բնակելի շենքում բռնկած հրդեհից. The Bangladesh Observer

Armenpress 10:40, 21 Փետրվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 81 մարդ Է զոհվել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի չորսհարկանի բնակելի շենքում բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին հայտնել Է The Bangladesh Observer թերթը: Reuters գործակալության տեղեկատվության համաձայն՝ հսպիտալացվել Է առնվազն 50 մարդ: Նրանցից մի քանիսի վիճակն օրհասական Է:Հրդեհն սկսվել Է չորեքշաբթի տեղական ժամանակով մոտավորապես 22:30-ին (Երեւանի ժամանակով 20:30-ին): Դրանից հետո կրակը տարածվել Է եւս չորս շինությունների վրա: «Սինհուա» գործակալության տեղեկատվությամբ՝ բռնկման պատճառը դարձել Է գազի բալոնի պայթելը:«Ֆրանսպրես» գործակալությունը նշում Է, որ հրդեհի ճարակ դարձած շենքը նաեւ օգտագործվում Էր որպես քիմիկատների պահեստ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am