Վենեսուելան փակում է սահմանը մի շարք երկրների հետ

Armenpress 21:30, 20 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելան փակում է ջրային սահմանը Արուբա, Բոնեյրե և Կյուրասաո կղզիների հետ, դադարեցնում է թռիչքներն ու վերանայում հարաբերությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը:

«Վենեսուելան ոչ միայն որոշել է փակել սահմանը, այլև վերանայել հարաբերություններն նրանց հետ: Այս քայլերը կկիրառվեն այնքան ժամանակ, քանի դեռ այդ կղզիների ղեկավարությունները չեն հետևի միջազգային իրավունքի նորմերին ու չեն հարգի դրանք»,- ասել է Ռոդրիգեսը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am