Mars InSight միջմոլորակային կայանը կատարելու Է Կարմիր մոլորակի օդերեւութաբանական բյուրոյի դերը

Armenpress 16:24, 20 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Mars InSight ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայանը ձեռնամուխ Է եղել Կարմիր մոլորակի վրա եղանակային պայմանների կանոնավոր չափումներին: Նրա կողմից հավաքված տվյալները փետրվարի 19-ին հասանելի են դարձել առաքելության կայքում: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդ ծառայությունը ներկայացնում Է Մարսի վրա եղանակի վերաբերյալ InSight-ի հավաքած տեղեկատվությունը՝ շրջակա միջավայրի ջերմաստիճանը, քամու արագությունը եւ մթնոլորտային ճնշումը: Փետրվարի 17-ի եղանակը մոլորակի վրա տիպական Է եղել այն վայրի համար, որտեղ գտնվում Է մոդուլը՝ ըստ Ցելսիուսի մինուս 17-ից մինչեւ մինուս 95 աստիճան, քամու առավելագույն արագությունը՝ վայրկյանում 17 մետր»,-հայտարարել են NASA-ում: Տվիչների մի ամբողջ հավաքածուի շնորհիվ, որոնցից երկուսը տեղակայված են անմիջապես մոլորակի մակերեւույթի վրա, կայանը կարող Է ավելի ստույգ գրանցել «եղանակային ցուցանիշները» Մարսի վրա, քան ցանկացած սարք, որն ավելի վաղ ուղարկվել Է Կարմիր մոլորակ: «InSight-ը չափումների արդյունքները գրանցում Է ամեն վայրկյան եւ ամեն օր դրանք ուղարկում Է Երկիր»,-պարզաբանել են NASA-ում: Mars InSight ավտոմատ կայանը, որի ստեղծումը նստել Է 828 մլն դոլար, 2018 թվականի մայիսին արձակվել Է Կալիֆոռնիայի նահանգում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Վանդենբերգ բազայից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am