Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի  անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են

Armenpress 13:08, 20 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի  անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան փաստաթուղթը ստորագրել է Հայկ Մարությանը:

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Սուրեն Գալստյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,-նշված է արձանագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am