Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաղթել է Տեխասի միջազգային մրցաշարում  

Armenpress 12:59, 20 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաջող ելույթ է ունեցել ԱՄՆ-ի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Ուորֆ քաղաքում ավարտվել է Southwest Class Championships մրցաշարը, որին մասնակցում էին 84 շախմատիստ, այդ թվում՝ 11 գրոսմայստեր: Մրցաշարում հիանալի ելույթ է ունեցել գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am