Արսեն Թորոսյանն աշխատանքային հանդիպում կունենա «Իմ քայլը» խմբակցության հետ

Armenpress 12:05, 20 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 20-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ աշխատանքային հանդիպում կունենա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Հանդիպման առաջարկն անցյալ շաբաթ նախարարն ինքն է արել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին»,- նշեց խոսնակը:

Նա նաև նշեց, որ քննարկում, հարց ու պատասխան է լինելու նախարարության մի քանի ծրագրերի վերաբերյալ:

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում աշխատանքային հանդիպում էր ունեցել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի և Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am