Բեռնի Սանդերսը 2020 թվականին վերստին կպայքարի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար

Armenpress 17:17, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դեմոկրատ-սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել Է, որ վերստին իր թեկնածությունն Է առաջադրելու ԱՄՆ-ի նախագահի՝ 2020 թվականի ընտրություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ցանկանում եմ, որ Վերմոնտի բնակիչներն այդ մասին առաջինն իմանան»,- ասել Է Սանդերսը՝ հանդես գալով Վերմոնտի նահանգի Հանրային ռադիոյի (VPR) եթերում, նահանգ, որը նա ներկայացնում Է Սենատում: «2016 թվականի ընտրարշավի ժամանակ մենք քաղաքական հեղափոխություն սկսեցինք, եկել Է ժամանակը հեղափոխության հետագա զարգացման համար»,-հավելել Է քաղաքական գործիչը:

Ավելի վաղ Սանդերսը հայտարարել Էր, որ ընտրություններին մասնակցելու որոշում կընդունի միայն այն դեպքում, եթե վստահ լինի, որ կլինի այն «լավագույն թեկնածուն», ով կկարողանա հաղթել Դոնալդ Թրամփին:

2016 թվականին Սանդերսն իր թեկնածությունն Էր առաջադրել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար, բայց Դեմոկրատական կուսակցության փրայմերիզների ընթացքում պարտվեց Հիլարի Քլինթոնին, որը հետագայում համընդհանուր ընտրություններում զիջեց Թրամփին: Սոցիոլոգիական հարցումները ցույց Էին տալիս, որ Սանդերսն ավելի մեծ ժողովրդականություն Է վայելում, քան Թրամփը: Բայց, ինչպես պարզվեց, ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ղեկավարությունն ի սկզբանե քծնում Էր Քլինթոնին՝ ի վնաս Սանդերսի: Սկանդալն ավարտվեց կուսակցության ղեկավարության հրաժարականով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am