Հնդկաստանի օդուժի երկու ինքնաթիռներ են բախվել երկրի հարավ-արեւմուտքում. ANI

Armenpress 11:35, 19 Փետրվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի ռազմաօդային ուժերի «Սուրիա Կիրան» ավիախմբի երկու ինքնաթիռներ են բախվել երկրի հարավ-արեւմուտքի Կառնատակայի նահանգում բարձրագույն նավավարման ֆիգուրներ կատարելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ANI լրատվական գործակալությունը: Նախնական տեղեկատվության համաձայն՝ միջադեպը տեղի Է ունեցել հնդկական գլխավոր ավիացիոն-տիեզերական ցուցահանդեսին՝ Aero India 2017-ին նախապատրաստվելու ժամանակ: Օդաչուները կատապուլտվել են եւ չեն տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am