Ապարանի և Արագածի ավտոճանապարհներին բուք է

Armenpress 10:07, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին փետրվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բուք է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով  փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց  են:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am