Պեսկովը պատմել Է, որ կարող Էր կարիերան շարունակել թուրքական թերթում

Armenpress 14:55, 18 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դիտարկում Էր թուրքական թերթում լրագրող աշխատելու հնարավորությունը: Պեսկովի ասելով, որը թուրքերեն Է ուսումնասիրել Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտում, խոսքը վերաբերում Է Milliyet թերթի՝ Մոսկվայի գրասենյակին: «Այնտեղ Էր աշխատում իմ ընկեր Ջենք Բաշլամիշը: Ես շահագրգռված Էի տեղեկատվության եւ գիտելիքի հարցում»,- պարզաբանել Է Պեսկովը Hurriyet թերթում հրապարակված հարցազրույցում:

Միեւնույն ժամանակ ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղարը խոստովանել Է, որ երբեք չի ուսումնասիրել ժուռնալիստիկան: Ժուռնալիստիկան «տերրա ինկոգնիտա» Է մնում ինձ համար»,- նշել Է նա:

Պեսկովը հավելել Է, որ շարունակում Է կարդալ թուրքական թերթեր լեզվական պրակտիկայի համար՝ գերադասելով Hurriyet-ը, Sabah-ը, Cumhurriyet-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am