Իրանի եւ Հնդկաստանի մի քանի հարյուր քաղաքացիների հունվարին թույլ չեն տվել մտնել Վրաստան

Armenpress 12:49, 18 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի 576 եւ Հնդկաստանի 366 քաղաքացիների հունվարին թույլ չեն տվել մտնել Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Առաջին ալիքը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարության տվյալները:

Վրաստանի սահմանը չեն կարողացել հատել նաեւ Ադրբեջանի 124, Թուրքիայի 116, Թուրքմենստանի 72 քաղաքացիներ:

Տասից ավելի մերժում Է գրանցվել Ռուսաստանի (58), Հայաստանի (50), Ուզբեկստանի (44), Պակիստանի (28), Եգիպտոսի (16), Իրաքի (15), Ղրղզստանի (13), Ղազախստանի (11) քաղաքացիների նկատմամբ: Անցյալ տարվա հունվարին Վրաստան մուտքը մերժել են հազարից ավելի, իսկ ընթացիկ տարվա հունվարին՝ ավելի քան 1,5 հազար օտարերկրացիների: Ավելացել են նաեւ Վրաստանի այցագրային ռեժիմի խախտման դեպքերը:

Այս տարի հայտնաբերվել Է նմանօրինակ 528 դեպք, դրանցից 259-ը վերաբերել են Իրանի, իսկ 119-ը՝ Չինաստանի քաղաքացիներին: Հունվարին Վրաստանից նաեւ արտաքսել են Թուրքիայի, Հնդկաստանի, Հայիթիի քաղաքացիների: Անցյալ տարի ամենից հաճախ Վրաստան մուտքն արգելել են նաեւ Իրանի (ավելի քան 3,2 հազար մարդ) եւ Հնդկաստանի (ավելի քան 2,2 հազար մարդ) քաղաքացիներին: Այցագրային ռեժիմի խախտման ցուցանիշով առաջատարներն Իրանի (ավելի քան 1,5 հազար մարդ) եւ Չինաստանի (715 մարդ) քաղաքացիները: Ամենից հաճախ Վրաստանից արտաքսել են Թուրքիայի (15 մարդ) եւ Բանգլադեշի (13 մարդ) քաղաքացիների:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am