Քննչական կոմիտեն չի ստացել ՏԻՄ ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր

Armenpress 12:20, 18 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա  փետրվարի 17-ին Հայաստանի 24 համայնքներում  տեղի ունեցած  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում քննչական կոմիտեի մարզային քննչական բաժիններում առերևույթ  ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՏԻՄ  ընտրություններով պայմանավորված` ՀՀ ՔԿ մարզային քննչական բաժինները աշխատել են ամբողջ կազմով:

2019 թվականի փետրվարի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել հանրապետության 24 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են եղել, իսկ 10-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 20-ում կայացել են համայնքի ղեկավարի, իսկ 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am