«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սահմանադրական բարեփոխումների փաթեթ կդնի շրջանառության մեջ

Armenpress 12:04, 18 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ կդնի սահմանադրական բարեփոխումների փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Շուտով շրջանառության մեջ կդնենք սահմանադրական բարեփոխումների մի փաթեթ, որը հնարավոր կլինի անել խորհրդարանական մակարդակով: Փաթեթը ստեղծվել է դեռևս «Ելք» խմբակցության ժամանակ՝ իմ կողմից: Այն խորհրդարանում խմբակցությունների դերի բարձրացման մասին է: Օրինակ՝ խմբակցությունը լինելով սահմանադրական մարմին, կարող է առաջադրել վարչապետի թեկնածու, բայց չի կարող առաջադրել նախագահի թեկնածու: Չի կարող նախաձեռնել քննիչ հանձնաժողովի ստեղծում: Շատ այդպիսի օրինակներ կան»,- ասաց Մարուքյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am