«Իմ քայլը» խմբակցության օրակարգում պետության կառավարման մոդելի փոփոխության հարց չկա. Նազարյան

Armenpress 11:57, 18 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության օրակարգում պետության կառավարման մոդելի փոփոխության հարց չկա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը:

«Սահմանադրական բարեփոխումները մեր օրակարգում են, սակայն պետության կառավարման մոդելի փոփոխության հետ կապված քննարկումներ դեռ չենք ունեցել: Մենք անպայման պետք է թիմային քննարկում ունենանք, անձնական մեկնաբանություն չէի ցանկանա տալ»,- ասաց Նազարյանը:

Փետրվարի 16-ին ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որով իշխանություններին առաջարկել է մեկ տարվա ընթացքում սահմանադրական հանրաքվե անցկացնել, և վերադառնալ կիսանախագահական համակարգին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am