Ավետիք Էլոյանը նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական

Armenpress 11:35, 18 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ավետիք Էլոյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց փոխվարչապետի խոսնակ Վահան Հունանյանը:

«Էլոյանը նշանակվել է այսօր՝ փետրվարի 18-ին: Նա, մասնավորապես, զբաղվելու է տարածքային զարգացման և ենթակառուցվածքների, քաղաքաշինության, կադաստրի և ներդրումային ծրագրերի հարցերով»,- նշեց Հունանյանը:

Նախորդ տարվա հունիսին Էլոյանը նշանակվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում: 2019-ի հունվարի 31-ին նա ազատվել էր այդ պաշտոնից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am