Հայաստանի պատվո պահակային վաշտը տպավորիչ ելույթ է ունեցել Աբու Դաբիում IDEX-2019 ցուցահանդեսի շրջանակներում

Armenpress 10:34, 18 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարարության պատվո պահակային վաշտը Աբու Դաբիում դիտարժան ելույթով է հանդես եկել IDEX-2019 ցուցահանդեսի շրջանակներում, որին մասնակցում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ՊՆ պատվո պահակային վաշտի տպավորիչ ելույթի տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում:

IDEX-2019 ցուցահանդեսում ներկայացված է նաև հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am