Ուրցաձոր համայնքում հաղթել է բողոքի ցույցերի արդյունքում հրաժարական տված թեկնածուն

Armenpress 10:17, 18 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներով հաղթել է համայնքի նախկին ղեկավար ՌաՖիկ Անդրեասյանը, ով հոկտեմբերի 10-ին հրաժարական էր ներկայացրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 17-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքներով Ռաֆիկ Անդրեասյանը հավաքել է 911 ձայն: Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը ստացել է 744 ձայն: Սամվել Սիմոնյանը ստացել է 386 ձայն, իսկ Անդրանիկ Կարապետյանը՝ 108 ձայն:

Ռաֆիկ Անդրեասյանը Ուրցաձոր համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել համայնքի բնակիչների մի մասի կողմից անցկացված բողոքի ցույցերից հետո: Ռաֆիկ Անդրեասյանը հայտարարել էր, որ համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ կրկին առաջադրելու է իր թեկնածությունը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am