ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով ավագ տնօրենին

Armenpress 19:25, 17 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 16-ին հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման օրակարգում էին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք զարգացումներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am