Եղանակը կցրտի 3-5 աստիճանով

Armenpress 18:02, 17 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին, 20-22-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ:

Քամին կլիի հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-21-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում փետրվարի 17-ի ցերեկը, 18-22-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am