Օզբիլիսը մասնակցել է ակումբի անհաջող խաղին

Armenpress 15:39, 17 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մասնակցեց ակումբի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Նիդեռլանդների առաջնության 22-րդ տուրում «Վիլլեմ-ը»-ը մրցեց «Վիտես»-ի հետ և պարտվեց 2:3 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Վիլլեմ-2»ը մրցաշարային աղյուսակում 11-րդն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am