Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Armenpress 21:58, 15 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 15-ին, ժամը 17:20-ին «911» ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 131 հասցեում գտնվող հացատանը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:53-ին, մարվել՝ 18:36-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է հացատանը կից ոչ բնակելի տան տանիքը՝ 45քմ, ներսում՝ կենցաղային իրեր, և թիվ 133 տան տանիքից 20 քմ հատված: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am