ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք

Armenpress 20:59, 15 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 14-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 13, մարմնական վնասվածք հասցնելու և ծեծի 9-ական, խարդախության 7, թմրամիջոցի հայտնաբերման ու անձին տեղեկություն ներկայացնելուց հրաժարվելու 3-ական, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սպանության սպառնալիքի 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, որսագողության ու ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության 1-ական դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am