Մոսկվայի «Բուտիրյան» բանտում գտնվող հայ պլաստիկ վիրաբույժի խափանման միջոցը փոխարինվել է

Armenpress 20:48, 15 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Բուտիրյան» բանտում  գտնվող հայ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխարինվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մեծ ուրախությամբ ձեզ հետ լավ լուրով եմ ուզում կիսվել․ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և մեր դեսպանատան ջանքերի շնորհիվ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քիչ առաջ մեզ հաջողվեց հասնել մեր հայրենակից բժիշկ Գևորգ Ստեփանյանի խափանման միջոցի փոխարինման (ստորագրությամբ չհեռանալու միջոցով): Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք սատարեցին մեր հայրենակցին»,-գրված է Սիմոնյանի գրառման մեջ:

Մոսկվայի «Բուտիրյան» բանտում գտնվող հայ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը մեղադրվում է բժշկական անփութության հետևանքով հիվանդի առողջությանը վնաս հասցնելու մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am