Թուրքիայում 2018-2019թթ. գործազուրկների թիվն աճել է ավելի քան 700 հազարով

Armenpress 20:23, 15 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում 2018-2019թթ. ընթացքում գործազուրկների թիվն ավելացել է 706 հազարով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական t24.com.tr-ը:

Գործազուրկների թիվը 2018-2019թթ. հասել է 3 մլն 981 հազարի:

Թուրքիայում գործազրկության մակարդակը 2018թ. նոյեմբերի դրությամբ կազմել է բնակչության թվի 12,3 տոկոսը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am