Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ընկճախտը կարող Է զգալիորեն արագացնել ուղեղի ծերացումը

Armenpress 17:48, 15 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ելի համալսարանի գիտնականները պարզել են, որ ընկճախտը կարող Է զգալիորեն արագացնել ճանաչողական գործառույթների վատթարացումը եւ ուղեղի ծերացումը, ինչպես նաեւ նպաստում Է Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը: Այդ մասին հաղորդվում Է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտողները մշակել են ուղեղի սքանավորման նոր մեթոդ, որի ընթացքում պացիենտներին ներարկել են ռադիոակտիվ նյութ, որն օգտագործվել Է որպես կոնտրաստ: Այն յուրահատուկ սպիտակուցի հետ միահյուսվել Է սինապտիկ բշտիկներում, որը մասնակցում Է սինապսի (երկու նեյրոնների միջեւ կոնտակտ) միջոցով ազդանշաններ հաղորդելուն: Պոզիտրոնա-Էմիսիոն տոմոգրաֆիայի ընթացքում կոնտրաստն սկսում Է արձակել գամմա-քվանտներ, որոնք գրանցվում են դետեկտորների կողմից:

Պարզվել Է, որ այն պացիենտների մոտ, որոնք տառապում են ընկճախտից, սինապսների խտությունն ավելի ցածր Է, քան նույն տարիքի մարդկանց մոտ: Դրա հետ մեկտեղ ախտանիշերի ծանրությունը, ներառյալ ուշադրության խախտումը եւ ավելի վաղ հաճելի զբաղմունքների նկատմամբ հետաքրքրության կորուստը, ուղղակիորեն համահարաբերակցել Է նեյրոնների միջեւ կոնտակտների բաժանման հետ:

Մասնագետները եկել են այն եզրակացության, որ ընկճախտը կարող Է արագացնել կենտրոնական նյարդային համակարգի ծերացումը, սակայն դա հաստատելու համար պահանջվում են հետագա ուսումնասիրություններ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am