Կիրո Մանոյանը անհրաժեշտ է համարում Հայաստանի և Արցախի միջև համագործակցության պայմանագրի կնքումը

Armenpress 15:43, 15 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև պետք է կնքվի համագործակցության պայմանագիր, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից  հնչեցրած քաղաքական հայտարարությունները լինեն օրենքով ամրագրված:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս կարծիքը հնչեցրեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Պայմանագրի անհրաժեշտությունը արդեն 10-15 տարի է բարձրաձայնում ենք, հիմա առավել ևս կարևոր է դրա առկայությունը, որովհետև ՀՀ վարչապետի կողմից հնչեցրած հայտարարությունները, թե Հայաստանի Հանրապետությունը չի կարող բանակցություններում փոխարինել Արցախի Հանրապետությանը, չպետք է լինեն պարզ քաղաքական հայտարարություններ, այլ դրանք պետք է ամրագրված լինեն օրենքով: Պարզ է, որ դա կարող է առաջացնել Ադրբեջանի դժգոհությունը, սակայն խաղաղ կարգավորումը չի նշանակում, որ անպայման անհրաժեշտ է Ադրբեջանի համաձայնությունը»,- ասաց Մանոյանը և հավելեց, որ Ադրբեջանը բանակցությունները սկսելուց ի վեր անընդհատ կամայական կեցվածքներ է ցուցաբերել, և այս հիմնախնդրի կարգավորման  հարցը, փաստորեն, տեղից չի շարժվել:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am