ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի տեղեկատվական գրասենյակի ղեկավարին

Armenpress 19:01, 14 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 14-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի տեղեկատվական գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման, անցումային արդարադատության, հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրմանը վերաբերող հարցերի շուրջ:

Երկուստեք ընդգծվել է ՆԱՏՕ-ի բարևարքության ամրապնդման ծրագրի հետագա կիրարկման կարևորությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am