Եվրամիությունը դատապարտել Է Իրանում կատարված ահաբեկչությունը

Armenpress 15:06, 14 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը դատապարտել Է փետրվարի 14-ին Իրանում իրականացված ահաբեկչական գործողությունը, հայտարարելով, որ այդ հանցագործությունը չի կարող արդարացում ունենալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ մահապարտ ահաբեկիչն ականապատված ավտոմեքենա Է պայթեցրել Սիստանի եւ Բելուջստանի նահանգում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավտոբուսի մերձակայքում: Ահաբեկչական գրոհի զոհ Է դարձել 41 մարդ, ներառյալ զինվորականներ ու խաղաղ բնակիչներ: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Ջեյշ ալ Ադլ» սուննիական ծայրահեղական խմբավորումը:

«Ահաբեկչության նման վրդովեցուցիչ գործողության արդարացում չի կարող լինել: Եվրամիությունն իր ցավակցությունն Է հայտնում զոհվածների ընտանիքներին եւ Իրանի ժողովրդին: Մենք շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,-ասված Է ԵՄ-ի դիվանագիտական ծառայության հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am