Մոսկվայի օդանավակայաններում մի շարք չվերթներ հետաձգվել կամ չեղարկվել են. դրանց թվում է նաև դեպի Երևան չվերթը

Armenpress 11:48, 13 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի օդանավակայաններում 50-ից ավելի չվերթներ հետաձգվել կամ չեղարկվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ պատճառը եղանակային պայմաններ են:

«Զվարթնոց» օդանավակայանից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ չեղարված չվերթների ցանկում կա նաև դեպի Երևան ուղղությունը: Մասնավորապես, «Աերոֆլոտ» ռուսական ավիաուղիների կողմից նախատեսված Մոսկվա-Երևան չվերթը, որի ժամանակացույցի համաձայն ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Երևանի ժամանակով 10:30-ին, չեղարկվել է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am