Երևանը հայտնվել է ամենառոմանտիկ քաղաքների վարկանիշային ցանկում
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ТурСтат վերլուծական գործակալությունը անցկացրել է սոցհարցում՝ կազմելու համար ռուս զբոսաշրջիկների շրջանում ԱՊՀ տարածքի և մոտակա երկրների ամենառոմանտիկ քաղաքների վարկանիշային ցանկը, որում հայտնվել է նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ռոմանտիկ զբոսաշրջությունը ներառում է ինչպես տուրեր, այնպես էլ զույգերի սեփական նախաձեռնությամբ առանձին այցելություններ հանգստյան օրերին:
Գործակալության տվյալներով՝ ԱՊՀ երկրներում ռոմանտիկ զբոսաշրջությունը ներառում է ավելի քան 1 մլն տուր տարվա ընթացքում:
ԱՊՀ ռոմանտիկ քաղաքների առաջին հնգյակում են Թբիլիսին, Աստանան, Բաքուն, Մինսկը, Քիշնևը: Թբիլիսիի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցածների 33 տոկոսը, մնացածները ստացել են 14 և 10 տոկոս:
ԱՊՀ-ի ամենառոմանտիկ քաղաքների վարկանիշային ցանկում հայտնվել են նաև Ալմա- Աթան, Բիշքեկը, Երևանը՝ ստանալով 5-ական տոկոս ձայն: