Նիգերիայում առնվազն 14 մարդ է մահացել նախագահի ճառից հետո սկսված հրմշտոցից

Armenpress 10:22, 13 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 14 մարդ Է զոհվել Նիգերիայի հարավի Ռիվերսի նահանգում տեղի ունեցած հրմշտոցի ընթացքում, որտեղ երկրի նախագահ Մոհամադ Բուհարին հանդես Է եկել նախընտրական ճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Vanguard տեղական հրատարակությունը: Հրատարակության տվյալներով՝ նախագահի նախընտրական հանրահավաքը կայացել Պորտ Հարկորտ քաղաքի մարզադաշտում: Հրմշտոցն սկսվել Է արդեն այն բանից հետո, երբ նա հեռացել Է բեմահարթակից: Զոհերի մեծ մասը վայր Է ընկել եւ ոտնատակ եղել, մինչ կուսակցության կողմնակիցները փորձել են ուժով ճեղքել-անցնել փակ դարպասները:

«Ես կարող եմ հավաստել 14 մարդու զոհվելը… Թվերը կարող են փոխվել»,- հայտարարել Է Պորտ Հարկորտի հիվանդանոցի ներկայացուցիչ Քեմ Դանիել Էլեբիգան:

Նիգերիայի ազգային ասամբլեայի եւ երկրի նախագահի ընդհանուր ընտրություններն, ինչպես հայտնել են զանգվածային լրատվամիջոցները, տեղի կունենան փետրվարի 16-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am