ՀՅԴ ներկայացուցիչներն Իրանի դեսպանի հետ քննարկել են է հայ-իրանական հարաբերությունների զարգացման հարցեր

Armenpress 20:54, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 12-ին հյուրընկալվել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ hանրային կապերի գրասենյակից, ՀՅԴ ներկայացուցիչները տեղեկացրել են վերջերս տեղի ունեցած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի եւ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ կուսակցության մոտեցումների մասին։ Նշվել է, որ «զարգանալ՝ չզիջելով» սկզբունքը Դաշնակցության համար եղել եւ մնում է Հայաստանի հզորացման եւ Արցախի հարցի լուծման առանցքը եւ այս մեկնակետից են բխում կուսակցության հիմնական մոտեցումները:

Հանդիպման ընթացքում հանգամանալի քննարկվել է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ներկա վիճակի, զարգացման հնարավորությունների եւ հեռանկարների հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային եւ ներքաղաքական հարցերին։ Երկուստեք կարևորվել է պարբերական շփումների անհրաժեշտությունը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am