Գուաիդոյի պատվիրակությունը հնարավոր է համարել Մադուրոյի թեկնածության առաջադրումը հնարավոր ընտրություններին

Armenpress 20:43, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իրավունք ունի իր թեկնածությունն առաջադրելու ապագա հնարավոր ընտրություններում, բայց ոչ որպես երկրի գործող նախագահ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել են Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոյի պատվիրակության ներկայացուցիչները Հռոմում:

«Մադուրոն կարող է ազատորեն առաջադրել իր թեկնածությունը, բայց ոչ որպես գործող նախագահ»,- հայտարարել է Վենեսուելայի խորհրդարանի պատգամավոր Գաբրիել Գալլոն:

Նրա խոսքով՝ Մադուրոյին որպես թեկնածու առաջադրելու որոշումը պետք է կայացնի երկրի Սոցիալիստական կուսակցությունը: «Մենք մեկ դիկտատուրան չենք փոխարինի մյուսով, միայն ժողովրդավարություն»,- նշել է վենեսուելական պատվիրակության անդամը:     



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am