Վրաստանի նախագահը Փարիզ այցի ընթացքում հանդիպում կունենա Ֆրանսիայի իր պաշտոնակցի հետ

Armenpress 15:53, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 17-19-ին պլանավորված Է Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատանքային այցը Ֆրանսիա: Ինչպես փետրվարի 12-ին կայացած ճեպազրույցում հայտնել Է նախագահի մամուլի խոսնակ Խաթիա Մոիսցրապիշվիլին, այցի շրջանակներում Վրաստանի նախագահը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Հանդիպում Է ծրագրված ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Նախատեսված են նաեւ այլ հանդիպումներ, ինչպես նաեւ՝ հարցազրույցներ ,Le Mondeե-ի, ,France 24ե-ի եւ այլ ԶԼՄ-ների հետ: Բացի այդ, նախագահը հանդիպում կունենա վրացի ուսանողների եւ վրացական սփյուռի ներկայացուցիչների հետ: Փետրվարի 20-21-ին Վրաստանի նախագահն աշխատանքային այցով կուղեւորվի Գերմանիա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am