ԵՄ-ն նախագահող Ռումինիան հանդես Է եկել Եվրոպայում միջուկային հրթիռների տեղակայման դեմ

Armenpress 15:15, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունում նախագահող Ռումինիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Թեոդոր Մելեշկանուն հանդես Է եկել Եվրոպայում միջուկային հրթիռների տեղակայման դեմ՝ ՄՓՀՀՊ-ից դուրս գալու մտադրության վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հայտարարությունից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե Մոսկվան չի ցանկանում երկխոսություն, մենք հարկադրված ենք գտնել համաչափ պատասխաններ: Բայց Եվրոպայում միջուկային զենքի տեղակայումն, անշուշտ, որոշակիորեն վատ պատասխան կլիներ: Ես նման բան չեմ կանխատեսում, այդ թվում՝ Ռումինիայում»,- հայտարարել Է Մելեշկանուն գերմանական Welt թերթում հրապարակված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Ռումինիան «խիստ անհանգստացած Է», որ ամերիկացիները ցանկացել են դուրս գալ ՄՓՀՀՊ-ից, բայց դեռ կես տարի կա, երբ դուրս գալու մասին հայտարարությունը ուժի մեջ կմտնի: «Ես Ռուսաստանին կոչ եմ անում անել ամեն ինչ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի կանոնները վերստին հարգելու եւ հաձայնագիրը փրկելու համար»,- նշել Է նախարարը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել Է, որ Վաշինգտոնը փետրվարի 2-ին սկսում Է Ռուսաստանի հետ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու ընթացակարգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am