Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Թեհրանի մրցաշարում կիսեց 2-5-րդ տեղերը  

Armenpress 15:07, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմայստերներն ավարտեցին ելույթները Թեհրանի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իրանում ավարտվեց Ֆաջրի գավաթի 27-րդ խաղարկությունը: 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր՝ մրցաշարի հաղթող դարձավ Իրանի չեմպիոն Ֆիրուզա Ալիռեզան: 4 շախմատիստ՝ Սամվել Տեր-Սահակյանը, Պավել Պանկրատովը, Ղաեմ Մաղամին և Մասուդ Մոսադեհպուրը, 7-ական միավորով կիսեցին 2-5-րդ հորիզոնականները:

Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Պանկրատովը գրավեց 2-րդ տեղը, Մաղամին՝ 3-րդ, իսկ Սամվել Տեր-Սահակյանը հայտնվեց 5-րդ հորիզոնականում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am