Բեռլինալեի կինոքննադատների վարկանիշում առաջին տեղում են մոնղոլական «Ձուն» եւ մակեդոնական այլաբանությունը ֆեմինիզմի մասին

Armenpress 14:33, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնղոլական «Ձու» եւ մեկեդոնական «Աստված կա, նրա անունը Պետրունիա Է» կինոնկարներն առաջատարներն են Բեռլինալեի կինոքննադատների գնահատումներում: Ինչպես հայտնել Է «Ինտերֆաքս»-ը, դա հետեւում Է Screen հանդեսի վարկանիշից, որը փառատոնում ամեն օր կազմվում Է աշխարհի տարբեր երկրների քննադատների արձագանքների հիման վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ձուն» խորհրդանշական այլաբանություն Է վերածնվելու մասին, իսկ «Աստված կա, նրա անունը Պետրունիա Է» կինոնկարը կնոջ մասին Է, որը դեմ Է գնում եկեղեցական սովորություններին՝ իր նկատմամբ հարուցելով թե՛ եկեղեցու եւ թե՛ պետության ցասումը, բայց շարունակում Է պաշտպանել իր իրավունքները: Կինոնկարներին ամենաբարձր գնահատականը տվել Է իտալացի քննադատը, իսկ արդյունքում յուրաքանչյուր ֆիլմ ստացել Է 2,8-ական բալ: Դրանց հաջորդում Է կանադացի դասական Դենի Քոտեի «Ուրվական քաղաքի անթոլոգիան»՝ 2,7 բալով: Վարկանիշի առաջատարների եռյակը եզրափակում Է Ֆրանսուա Օզոնի «Աստծու կամոք» կինոնկարը, այն հիմնված Է իրական պատմության վրա եւ պատմում Է կաթոլիկ եկեղեցու սպասավորների կողմից դեռահասների գայթակղեցման մասին (2,4 բալ): Ընդամենը փառատոնի մրցույթում նշված Է 17 ֆիլմ: Բեռլինի 69-րդ կինոփառատոնը տեղի Է ունենում փետրվարի 7-ից մինչեւ 17-ը: Հիմնական մրցույթի ժյուրին գլխավորել Է ֆրանսիացի դերասանուհի Ջուլիետ Բինոշը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am