ՀՀ վարչապետը տնտեսության մրցունակության առումով կարևոր է համարում վարկային տոկոսադրույքների նվազումը և ֆինանսական համակարգի կայունությունը

Armenpress 10:54, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տնտեսության մրցունակության առումով չափազանց կարևոր է համարում վարկերի հասանելիությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՀՀ վարչապետն ասաց Ազգային ժողովում՝ պատգամավորներին ներկայացնելով ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը:

«Նկատի ունեմ տոկոսադրույքների շարունակական նվազումը և ֆինանսական կայունությունը: Եվ մենք հույս ունենք և համոզված ենք, որ Հայաստանի կենտրոնական բանկը կկարողական արդյունավետ կերպով կառավարել այս խնդիրը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am