Ծանրամարտի կանանց առաջնության հաղթողները հայտնի են  

Armenpress 10:25, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի օլիմպիական քոլեջի դահլիճում կայացավ Հայաստանի կանանց մեծահասակների առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի չեմպիոնի կոչումները նվաճեցին Մարիամ Հայրապետյանը (45 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը  (49 կգ), Տանզալիա Գրիգորյանը (55 կգ), Անուշ Արշակյանը (59 կգ), Իզաբելլա Յայլյանը (64 կգ), Ծովինար Կիրակոսյանը (71 կգ), Լիանա Գյուրջյանը (76 կգ), Նանե Ստեփանյանը (81կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ) և Արփինե Դալալյանը (+87 կգ):

Այժմ ընթանում է տղամարդկանց առաջնությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am