Փետրվարի 12-ին սպասվող իրադարձությունները

Armenpress 09:30, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ փետրվարի 12-ին, կմեկնարկի Ազգային ժողովի նիստը՝ օրակարգում կառավարության ծրագիրն է:

Երևանում կանցկացվի «Տեղեկատվության ազատությունը Հայաստանում. 16 տարվա փորձառություն» թեմայով աշխատաժողով: Կմասնակցի ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Հայաստանի գործընկերների հետ հարկային ոլորտի խնդիրները կքննարկեն Մակեդոնիայից, Սլովակիայից, Վրաստանից և Գերմանիայից Երևան ժամանած մասնագետները: Համաժողովին հրավիրված են պետական կառույցների ներկայացուցիչներ:

Հրավիրված մամուլի ասուլիսում ներտնային գազասպասարկան ոլորտում առկա հիմնախնդիրներին կանդրադառնան «Էկոնոմգազսերվիս» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Դանիել Զաքարյանը և փաստաբան Արսեն Թարվերդյանը:

Այսօր արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրն է: Օրվա առթիվ նախատեսված են մի շարք միջոցառումներ: Գրողների միությունը կազմակերպել է այց Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն:

Մարզական անցուդարձից: Մամուլի ասուլիսով հանդես կգա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:

Փետրվարի 11-ին սպասվող իրադարձությունները


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am