«Արցախ» ֆուտբոլային ակումբը մեկնեց ուսումնամարզական հավաքի Թբիլիսի

Armenpress 18:30, 11 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ «Արցախ» ֆուտբոլային ակումբը փետրվարի 11-ից 23-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  հավաքը կանցկացվի Թենգիզ Սուլակվելիձեի սպորտային ակադեմիայում: Այդ ընթացքում թիմը նաև 4 ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի բարձրագույն խմբի (Erovnuli liga) թիմերի հետ։ «Արցախ»-ի մրցակիցները կլինեն Թելավիի «Կախեթի» (FC Kakheti), «Գագրա» (FC Gagra), «Մերանի» (Merani) և «ՎԻԹ Ջորջիա» (WIT Georgia) ակումբները: Խաղերը նախատեսված են փետրվարի 13-ին, 16–ին, 19–ին և 22–ին։

Հավելենք, որ հավաքի ընթացքում «Արցախ»–ի կազմում փորձաշրջան կանցնեն Թուրքմենստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Սերդար Անաօրազովը (Serdar Annaorazov), ուկրաինացի հարձակողական ոճի կիսապաշտպան Վալերի Գրիշինը (Valerii Hryshyn) և մեկ եզրային պաշտպան Վրաստանից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am