Լիբանանը հրաժարվեց մասնակցել Մերձավոր Արեւելքին նվիրված Վարշավայի խորհրդաժողովին

Armenpress 17:51, 11 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանը չի մասնակցելու Մերձավոր Արեւելքին նվիրված նախարարական խորհրդաժողովին, որը կազմակերպում են ԱՄՆ-ը եւ Լեհաստանը՝ դրան Իսրայելի մասնակցելու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Լիբանանի արտաքին գործերի նախարար Ջեբրան Բասիլը՝ ելույթ ունենալով Իրանի իր պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ Բեյրութում անցկացված մամուլի ասուլիսում:

«Մենք հայտարարել ենք, որ Վարշավայի խորհրդաժողովում մեր բացակայության պատճառը դրան Իսրայելի մասնակցությունն Է եւ այն կարեւորությունը, որը տրվում Է նրան, քանի որ Լիբանանը ինքնուրույն դիրքորոշում ունի արտաքին քաղաքականության վերաբերյալ»,-ասել Է Բասիլը: Մերձավոր Արեւելքին նվիրված նախարարական խորհրդաժողովը նշանակված Է փետրվարի 13-14-ին Վարշավայում: Այն կբացեն ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն եւ Լեհաստանի ԱԳ ղեկավար Յացեկ Չապուտովիչը: Իրանը հանդիպմանը մասնակցելու հրավեր չի ստացել: Իր հերթին ԱՄՆ-ի Պետդեպարտմենտի պաշտոնյան ընդգծել Է, որ Վարշավայի խորհրդաժողովը հակաիրանական բնույթ չի կրում: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնել Է, որ Ռուսաստանը չի մասնակցելու Վարշավայի խորհրդաժողովին, որը «նախապատրաստվում Է հապճեպորեն, առանց հաշվի առնելու մերձավորարեւելյան եւ ներտարածաշրջանային ազդեցիկ երկրների կարծիքը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am