ՉժՀ-ն բողոք Է հայտնել Թուրքիային Սինցզյանում համակենտրոնացման ճամբարների մասին պնդումների պատճառով

Armenpress 15:15, 11 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը բողոք Է հայտնել Թուրքիային՝ ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական Ինքնավար շրջանում ույղուրների համար համակենտրոնացման ճամբարների գործելու վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) արած արտահայտությունների առնչությամբ: Փետրվարի 11-ին կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թուրքական կողմը շատ լուրջ սխալ Է արել, ինչը բավականին անպատասխանատու Է: Մենք վճռական բողոք ենք հայտնում այդ կապակցությամբ»,- ընդգծել Է նա:

«Թուրքական կողմի մեղադրանքները հիմնված են ստի վրա: Թուրքիային կոչ ենք անում ընդունել դա»,- ասել Է դիվանագետը: Ինչպես նշել Է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը, 1990-ական թվականներից Սինցզյանի տարածքում գործող ծայրահեղական խմբավորումները հազարավոր ահաբեկչական ակտեր են կազմակերպել:

«Հուսով ենք, որ Թուրքիայում համապատասխան պատասխանատու անձինք կկարողանան տարբերել սեւն սպիտակից»,- ասել Է Հուա Չունինը: Փետրվարի 9-ին Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը Չինաստանի իշխանություններին կոչ Էր արել ազատ արձակել ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական Ինքնավար Շրջանի «ապօրինի կալանավորված» բնակիչներին եւ փակելու այնտեղ կառուցված «համակենտրոնացման ճամբարներն ու բանտերը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am