Ձյուդոիստները անհաջող են հանդես եկել Փարիզում  

Armenpress 11:09, 11 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամները անհաջող են մասնակցել Փարիզի Գրան պրիին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը նախ մեկնարկային գոտեմարտում հաղթեց ադրբեջանցի Ռուֆատ Մամադովին, այնուհետև գերազանցեց Ճապոնիայի, Ղազախստանի ներկայացուցիչներին: Սակայն Կարապետյանը պարտվեց Գյակովային (Կոսովո): Բրոնզե մեդալի համար առաջին գոտեմարտում էլ հայ ձյուդոիստը զիջեց վրացի մարզիկին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արսեն Խանջյանը պարտվեց հենց մեկնարկում:

Ֆերդինանդ Կարապետյանը և Արսեն Խանջյանը փետրվարի 22-24-ին գերմանական Դյուսելդորֆ քաղաքում կմասնակցեն Գրան պրիի հերթական փուլին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am