Ալեն Սիմոնյանը Պերուի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների միջև վիզային համակարգի պարզեցնելու հարցը

Armenpress 17:25, 9 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Պերուի արտակարգ և լիազոր դեսպան Բենխամին Չիմոյի (նստավայրը՝ Մոսկվա), Հայաստանում Պերուի պատվո հյուպատոս Հովհաննես Դուրգարյանի ու վերջինիս գործընկերների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սիմոնյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Քննարկեցինք Հայաստանի և Պերուի հանրապետությունների միջև վիզային համակարգի հեշտացման գործընթացը և երկու երկրների միջև համագործակցության խորացմանն ուղղված հնարավոր քայլերը»,-նշել է ԱԺ փոխնախագահը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am