Հայաստանի բասկետբոլի գավաթ. «Գյումրին» ապահովեց իր տեղը փլեյ օֆֆ-ում

Armenpress 10:39, 9 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի քաղաքի համանուն բասկետբոլային թիմը ապահովել է տեղը բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գավաթի խաղարկության ընտրական փուլում «Գյումրին» սեփական հարկի տակ 85-82 հաշվով առավելության հասավ «Լեգեոն» ակումբի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Թայրին Ջոնսը(Գյումրի), ով վաստակեց 44 միավոր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am