Հայաստանի ֆուտբոլի ընտրանու պաշտպանը միացավ «Լոռի» ակումբին

Armenpress 17:04, 8 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը համալրել է «Լոռի» ակումբի շարքերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իշխանյանի պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ մրցաշրջանի ավարտը՝ եւս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:

29-ամյա Իշխանյանը հանդես է եկել «Միկայում», «Ալաշկերտում», «Իմպուլսում» եւ «Գանձասար-Կապանում»: Ընդհանուր առմամբ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրել է 142 հանդիպում, խփել 7 գոլ եւ կատարել 4 արդյունավետ փոխանցում:

«Լոռի»-ի նոր կենտրոնական պաշտպանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am