Հայաստանյան բանկերի տրամադրած հիփոթեքային վարկերի ծավալն ավելացել է. Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում

Armenpress 09:58, 8 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարվա ընթացքում   հայաստանյան բանկերի տրամադրած հիփոթեքային վարկերի ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: Նա նշել է, որ հեղափոխությունից հետո բանկերը, ըստ էության, տրամադրել են նույնքան հիփոթեքային վարկ, որքան ողջ 2017 թվականի ընթացքում, իսկ բանկային տոկոսադրույքները շարունակաբար նվազում են:

«Ընդ որում, հիփոթեքային վարկավորման աճի տեմպը մեծանում է՝ հատկապես կառավարության որոշումների ազդեցության ներքո: «Բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում՝ 2018թ. նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ աճը՝ 41 տոկոս, դեկտեմբերը դեկտեմբերի նկատմամբ աճը՝ 85 տոկոս, 2019 թվականի հունվարը 2018 թվականի հունվարի նկատմամբ՝ աճը 131 տոկոս: 131 տոկոս. սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ազատ, իրավատեր, երիտասարդ քաղաքացին ապագան կապում է սեփական հայրենիքի, բացառապես սեփական հայրենիքի հետ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am