«Սիմփսոնները» մուլտսերիալը կերկարացնեն եւս երկու եթերաշրջանով

Armenpress 13:28, 7 Փետրվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fox հեռուստաալիքը հայտարարել Է «Սիմփսոնները» մուլտիպլիկացոն սերիալը երկու եթերաշրջանով երկարացնելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես գրում Է Variety-ն, 31-րդ եւ 32-րդ եթերաշրջանները թողարկելու պլանների մասին ալիքի ներկայացուցիչները հայտնել են Հեռուստատեսային քննադատների ասոցիացիայի մամուլի ասուլիսի ժամանակ: Այսպիսով, 32-րդ եթերաշրջանի ավարտին մուլտսերիալը կունենա 713 Էպիզոդ: «Սիմփսոնները» ամենաերկար մուլտսերիալն Է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ: Առաջին մինի-սերիան ցուցադրվել Է 1987 թվականի ապրիլի 19-ին «Թրեյսի Ուլման շոու»-ի ժամանակ, իսկ լիարժեք Էպիզոդների ցուցադրությունն սկսվել Է 1989 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Fox հեռուստաալիքով: «Սիմփսոնները» հայտնի են ավելի քան 100 երկրների հեռուստադիտողներին: Time հանդեսը 1998 թվականին այն համարել Է 20-րդ դարի լավագույն հեռուստատեսային սերիալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am