Արմեն Սարգսյանն ու «Դասո սիսթեմս» ընկերության փոխնախագահը ընդգծել են մի շարք ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժը

Armenpress 11:43, 7 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ֆրանսիական հանրահայտ «Դասո սիսթեմս» ընկերության փոխնախագահ Քրիստիան Նաղդանի հետ քննարկել է իրենց նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից, զրուցակիցները մասնավորապես ընդգծել են կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժն ու համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը՝ ի դեմս իր կրթական, նորարարական ու գիտական հաստատությունների ու մասնագետների, լավ գործընկեր կարող է լինել ֆրանսիական կողմի համար։

Համաձայնություն է ձեռք բերվել ապրիլին ֆրանսիական ընկերության ներկայացուցիչների Հայաստան այցելության մասին՝ հստակեցնելու գործակցության կոնկրետ ծրագրերը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am